Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է որակել ԱՄՆ-ի բացասական հայտարարությունները վաղաժամ ընտրությունների մասին

0

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտնած մտահոգություններին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտահոգ է Թուրքիայում արտահերթ ընտրությունների կազմակերպման որոշման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից հնչած նման հայտարարություններն անընդունելի է անվանել և քննադատության ենթարկել այն:

«Արտակարգ դրությունն ուղղված է միայն մեր երկրի միասնության ու ինքնիշխանության դեմ գործունեություն ծավալող ահաբեկիչներին: Մեր երկրում չեն խախտվում ոչ ոքի հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ բացի ահաբեկիչներից»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Համի Աքսոյը:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: 

Նախօրեին երկրի խորհրդարանը հաստատել է հունիսի 24-ին վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ առաջարկը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса