Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Սա համաժողովրդական շարժում է. Սասուն Միքայելյանը միացել է ցուցարարներին

0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը միացել է ցուցարարներին:

«Սա համաժողովրդական շարժում է, հայոց արգանդը չորացել է: Եթե էս մարդու հետ մի բան պատահի` վերջ»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե նահանջ չի՞ լինի, Սասուն Միքայելյանն ասաց, որ նահանջ չկա. «Ինչի՞ց նահանջես»:

Դիտարկմանը, թե փաստորեն քաղաքացիները տուն չեն ուղարկվի, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց կարող են ուղարկվել, քաղաքացիները պետք է  դուրս գան փողոց, որ ընդհարում չլինի:  Այսօր ամեն մի հայ իր բաժին բեռը պետք է վերցնի իր վրա, դա մեծ պարտականություն չէ, ընդամենը պետք է գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել այս երթերին»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ համամիտ է Փաշինյանի այն մտքի հետ, որ իշխանության հետ պետք է խոսել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետի մասին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса