Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Անգլիայում կինը Cartier-ի թանկարժեք մատանիներ է հայտնաբերել սկեսրոջ հին իրերում (լուսանկարներ)

0

Անգլիական Սոմերսեթ կոմսության բնակչուհին որոշել է մաքրել բնակարանը և ազատվել հին իրերից, որոնք թողել էր իր սկեսուրը, սակայն առաջին հայացքից անպետք թվացող իրերի մեջ անսպասելիորեն գանձ է հայտնաբերվել: Ուշագրավ պատմությանն անդրադարձել է Metro-ն:

Նշվում է, որ կինը մի տուփի մեջ է հավաքել անպետք իրերը և տարել անտիկվար իրերի գծով մասնագետ Գարետ Ուոսպի մոտ, որպեսզի նա գնահատի դրանց արժեքը։ Կինը կարծել է, որ ինքը դրանց դիմաց մեծ գումար չի ստանա ու կնվիրաբերի բարեգործության համար:

Ի զարմանս բոլորի՝ մասնագետն այս բոլոր հին իրերի մեջ Cartier-ի երկու տուփ է գտել, որում երկու մատանի է եղել՝ ադամանդով ու շափյուղայով:

«Անմիջապես ուշադրություն դարձրի Cartier-ի տուփերի վրա, սակայն դրանց մեջ ոչ միշտ են զարդեր լինում: Երբ տեսա այս մատանիները, ինձ ցնցեց դրանց հազվադեպությունը: Մատանիները թանկ են ու մի ամբողջ կարողություն արժեն», - ասել է Ուոսպը:

Հազվագյուտ մատանիների թանկարժեքության մեջ համոզվելու համար մասնագետը դիմել է ոսկերիչներին, որոնց նույնպես զարմացրել է գանձը: Գնահատողները հաստատել են Cartier ոսկերչական տան մատանիների իսկությունը. մի մատանին 4 կարատ քաշով ադամանդով է, մյուսը՝ շափյուղայով:

Կինը շատ է զարմացել անսպասելի լուրից, սակայն համաձայնել է, որ այն վաճառվի աճուրդով: Ադամանդով մատանին վաճառվել է 60 հազար դոլարով, իսկ շափյուղայով մատանին՝ 40 հազար դոլարով:

Ուոսպի խոսքով՝ հենց այսպիսի բաներն են իր աշխատանքի առավելությունները:

«Խորհուրդ եմ տալիս ավելի հաճախ ստուգել հին տուփերը. հնարավոր է՝ ձեզ մոտ էլ որևէ շատ արժեքավոր բան լինի», - ասել է նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса