Բրազիլական ակումբի ֆուտբոլիստների ունիկալ մարզաշապիկները. լոգոն երևում է, երբ քրտնում ես (լուսանկաներ)
Ապրիլի 15-ին Բրազիլիայի գործող չեմպիոն «Կորինտիանսը» «Ֆլումինենսեի» հետ խաղացել է յուրահատուկ մարզաշապիկներով:
Սկզբում տպավորություն է ստեղծվել, թե ակումբի հովանավորի տարբերանշանը շապիկների վրա փակված է սպիտակ ժապավենով:
Իրականում այն պարզապես պատրաստված է եղել հատուկ նյութից: Որքան շատ քրտինք է ներծծվում մարզաշապիկի մեջ, այնքան ավելի լավ է երևում հովանավորի` Omo լվացքի փոշու տարբերանշանը:
Խաղավարտին արդեն ֆուտբոլիստների մարզաշապիկների տարբերանշաններն ավելի լավ են երևում.
Նշենք` «Կորնտիանսը» մշտական հովանավոր չունի, որը տարբերանշան կտեղադրի հենց մարզաշապիկի դիմային հատվածում:
Omo-ի տարբերանշանը նախատեսված է եղել միայն մեկ խաղի համար: Հաջորդ խաղում, որը կայացել է երեկ «Ինդեպենդիենտեի» հետ, Բրազիլիայի չեմպիոնը դաշտ է դուրս եկել սովորական մարզաշապիկով.
