Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Տարեսկզբից աճ են արձանագրել տնտեսության բոլոր ճյուղերը՝ առանց բացառության. տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

0

Տարեսկզբից աճ են արձանագրել տնտեսության բոլոր ճյուղերը՝ առանց բացառության: Հայաստանի տնտեսությունը վերելքի փուլում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ արդյու­նաբե­­րությունը շարունակում է լինել տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, շինարարության ճյուղը բարձր տեմպերով վերականգնվում է, նախորդ տարվա անկումից հետո սկսել է աճ արձանագրել գյուղա­տնտե­սության ճյուղը: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ իրենք հավատում են՝ բարձր տնտեսական աճի ներկա դրսևորումներն ունեն երկարաժամկետ բնույթ, և այս տարվա իրենց կանխատեսում­ները կիրականացվեն առանց էական շեղումների։

-ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց այս տարվա 3 ամիսների տնտեսական հիմնական ցուցանիշները։ Ինչպե՞ս կգնահատեք, ա՞ճ, թե՞ անկում է գրանցվել:

- Դրանք շարունակում են նախորդ տարվա դրական միտումները։ 2017 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ 5 տարիների համեմատությամբ աննախադեպ բարձր էր՝ 107․7% , այս տարվա հունվար – ապրիլ ամիսներին այն շարունակում է արձանագրել զգալի աճ՝ 110․6%։  Հատկանշա­կան է նաև, որ շարունակում է բարձր մնալ ապրանքների արտահանման աճը՝ 34․4%:

Տարեսկզբից աճ են արձանագրել տնտեսության բոլոր ճյուղերը՝ առանց բացառության։ Արդյու­նաբե­­րությունը շարունակում է լինել տնտեսության առաջատար ճյուղերից մեկը՝ առաջին եռամսյակում աճելով 8․2 տոկոսով։ Բարձր տեմպերով վերականգնվում է շինարարության ճյուղը, որի թողարկման ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 23 տոկոսով։ Նախորդ տարվա անկումից հետո սկսել է աճ արձանագրել գյուղատնտե­սության ճյուղը՝ այս տարվա առաջին եռամսյակում աճելով 2․2 տոկոսով։

Երկնիշ աճ են արձանագրել առևտրի շրջանառությունը և ծառայությունների ծավալները՝ հա­մա­պատասխանաբար կազմելով 12․9 տոկոս և 16․5 տոկոս։ Նշված երկու ուղղություն­ներն ուղղակիորեն պայմանավորված են ներգնա զբոսաշրջության ծավալների բարձր աճով, որն ինչպես նախորդ տարում, այն­պես էլ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, մեր գնահատականներով, ապահովել է մոտ 20% աճ։

- Ինչի՞ մասին են վկայում այս ցուցանիշները:

- Նշված բոլոր զարգացումները փաստում են, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերելքի փուլում։ Միաժամանակ, տնտեսական բարձր աճի աղբյուր համարվող  նախաձեռնու­թյուն­նե­րը և ծրագրերը շարունակական աջակցության և իրենց զարգացմանը նպաստող միջավայրն ամ­րացնելու կարիք ունեն։ Դրանք շարու­նակելու են գտնվել ՀՀ կառավարության և հատկապես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախա­րարության ուշա­դրու­թյան կենտրոնում, կարգավորելով առաջացող հար­ցերը և ուժեղացնելով այն նախադրյալները, որոնք պետք է ապահովեն յուրա­քանչ­յուր բիզնես ծրագրի հաջողությունը։ Մենք հավատում ենք, որ բարձր տնտեսական աճի ներկա դրսևորումներն ունեն երկարաժամկետ բնույթ և այս տարվա մեր կանխատե­սում­ները կիրականացվեն առանց էական շեղումների։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса