Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Լրագրող Արուս Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե

0

Արարատ-Երևան ավտոճանապարհին` բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ավտոերթը լուսաբանելիս, քաղաքացիական հագուստով անձը հարվածել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Արուս Հակոբյանի գլխին, նրա ձեռքից փորձել է խլել տեսախցիկը, սակայն լրագրողը թույլ չի տվել: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց լրագրողը:

Հրապարակումների վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց. «Մամուլի հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և միջադեպերի մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով»:

Ըստ «Ազատություն»  ռ/կ-ի տեղեկությունների` լրագրող Արուս Հակոբյանին հարվածներ հասցրած անձը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արթուր Ղազարյանն է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса