Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Ֆրանսիան մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում քիմիական հարձակման մասին տեղեկությունների խեղաթյուրման համար

0

Ֆրանսիան մեղադրել է Ռուսաստանին սիրիական Դումայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման մասին տեղեկությունների խեղաթյուրման համար, այս մասին գրում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ֆրանսիայի արտգործնախարարության տարածա հաղորդագրությանը:

Փարիզը պնդում է, որ Ռուսաստանի ստեղծած խոչընդոտների հետևանքով ՄԱԿ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները մինչ օրս չեն կարողացել համապատասխան ուսումնասիրություն անել այն տարածքում, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել հարձակումը:

«Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը պետք է տրվի ամբողջական, անհապաղ ու առանց խոչընդոտների հասանելիություն`տարածքում ուսումնասիրություն կատարելու համար»- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Փարիզում համոզված են, որ ռուսական կողմը խեղաթյուրում է առկա տվյալներն ու հակասական տեղեկություններ տարածքում քիմիական հարձակման մասին:

«Մի օր ասվում է, որ քիմիական հարձակում չի եղել, մեկ այլ օր այն բարդում են զինված խմբավորումների վրա, հաջորդ օրը դրա մեղավորները դառնում են Արևմուտքի մանիպուլյացիաները»- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Ֆրանսիայում շարունակում են պնդել, որ Դումայի ենթադրայլ քիմիական հարձակման ետևում կանգնած են Սիրիայի իշխանությունները, ինչն էլ շեշտված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса