Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

ՔԶԱԿ-ի փորձագետները ժամանել են ենթադրյալ քիմիական հարձակման վայրը Սիրիայում

0

Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները շաբաթ առավոտյան ժամանել են սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման վայր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Առկա տվյալների համաձայն՝ ապրիլի 21-ի առավոտյան ՔԶԱԿ-ի հատուկ առաքելությունը, որի առաջադրանքն է պարզել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հանգամանքները, հասել է Դումա քաղաք՝ այն վայր, որտեղ ապրիլի 7-ին ենթադրաբար քիմիական նյութեր են կիրառվել», - ասել է Զախարովան:

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դա տեղի է ունեցել միայն 11 օր անց այն բանից հետո, երբ ՔԶԱԿ-ին է ուղարկվել Դամասկոսի պաշտոնական դիմումը փորձագետներ ուղարկելու մասին:

Հիշեցնենք, որ արևմտյան երկրները Սիրիայի կառավարական ուժերին մեղադրել էին քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Մոսկվան, իր հերթին, հերքել էր քլորով ռումբ կիրառելու մասին լուրերը, որն իբրև սիրիացի զինվորականներն էին նետել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса