Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

ԱՄՆ-ում բնակվող հայուհուն ձերբակալել են կեղծ միգրացիոն ծառայություններ տրամադրելու համար

0

Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքում բնակվող Ռոմինա Աիդա Զադորյանին 64 նոր մեղադրանք է ներկայացվել միգրացիոն ծառայություններ մատուցելիս կեղծարարության համար:

Ինչպես տեղեկացնում է KTLA 5 հեռուստաալիքը, մեղադրանքներն առաջադրվել են, երբ նրա գործունեությունից 49 նոր տուժած անձինք են հայտնվել:

Ինչպես հաղորդվում է, 48-ամյա Ռոմինայի նկատմամբ առաջին մեղադրանքներն առաջադրվել էին անցյալ տարվա հոկտեմբերին: Նրա գործողություններից տուժածների թիվը հասնում է 82-ի: Դատախազների տվյալներով՝ կինը 630 817 դոլար է յուրացրել՝ խաբեությամբ խոստանալով վիզաներ, գրին-քարտեր և քաղաքացիության դիմումներ տրամադրել:

Նշվում է, որ Զադորյանը խարդախությամբ զբաղվել է 2014-2017 թվականներին: Նա գումար է վերցրել կատարվելիք աշխատանքի համար, սակայն իրականում սխալ ձևաթղթեր է լրացրել: Նրա նկատմամբ, ընդհանուր առմամբ, 112 մեղադրանք է առաջադրվել:

Զադորյանը 2009-ին դատապարտված է եղել գողության համար: Կինը հերքում է իր դեմ հնչեցված մեղադրանքները: Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 2-ին:

Զադորյանի համար 1.2 մլն դոլարի գրավ է սահմանվել: Նրան սպառնում է մինչև 60 տարվա ազատազրկում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса