Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Գյումրիում ցուցարարը ոստիկանների է վրաերթի ենթարկել. նա ձերբակալվել է

0

Գյումրիում ոստիկաններ են վրաերթի ենթարկվել։ Ըստ տեղեկությունների` վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներ են ստացել,իսկ վրաերթը ենթարկելու մեջ կասկածվում է ցուցարար։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Նման դեպք գրանցվել է ապրիլի 20-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, երբ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության երկու ծառայողի։ Վարորդը դեպքի վայրից դիմել փախուստի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է վրաերթի ենթարկված ոստիկաններին Ջանոյանն ասաց,որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց,իսկ վարորդի ինքնությունը պարզվել է.«Նա  1991թ. ծնված Արտաշես Դ.-ն է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է»։

Ոստիկանությունից հայտնեցին,որ կատարվում է նախաքննություն։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса