Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Մելանյա Թրամփը, Օբամաներն ու Քլինթոնները ժամանել են վերջին հրաժեշտը տալու Բարբարա Բուշին

0

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի է ունենում ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի վերջին հրաժեշտի արարողությունը:

Ինչպես հայտնում է CNN-ը, հարգանքի տուրք մատուցելու են հավաքվել ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: Բարբարա Բուշը երկրորդ կինն է ԱՄՆ պատմության մեջ, որի և՛ ամուսինը, և՛ որդին նախագահ են դարձել:

Տիկին բուշի ցանկությամբ՝ հուղարկավորության արարողությունն անցկացվում է իրենց ընտանեկան եկեղեցում:

Նրան նվիրված խոսքով ելույթ կունենան նրա որդին՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ընկերուհի Սյուզան Բեյքերը:

Հուղարկավորության արարողությանը շուրջ 1500 այցելուների շարքում ներկա են գտնվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, Բարաք և Միշել Օբամաները, ինչպես նաև Հիլարի և Բիլ Քլինթոնները:

Հիշեցնենք, որ Բարբարա Բուշը՝ Ջորջ Բուշ ավագի կինը, մահացել է 92 տարեկան հասակում Հյուսթոնի իր տանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса