Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

ՌԴ-ում  հետևում են հայաստանյան իրադարձություններին, բայց այս ամենը դիտարկվում է որպես ՀՀ ներքին խնդիր. Դ. Դվորնիկով

0

Tert.am –ի հետ զրույցում Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովն անդրադառնում է ՀՀ –ում ըմբոստության գործողությունների` ՌԴ իշխանությունների իրական կամ ենթադրյալ դիրքորոշումներին:

-Պարոն Դվորնիկով,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ում  ուշադիր հետևում են գործընթացներին, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին  մեջբերեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ իրենք վստահ են, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում»: «Սա չափազանց կարևոր հայտարարություն է: Սերժ Սարգսյանը կորցնում է նաև Ռուսաստանի աջակցությունը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը: Կարո՞ղ եք գնահատել՝  Կրեմլն ի՞նչ դիրքորոշում ունի:

- Ըստ իս՝ դեռ նայում են, հետևում և չկա որևէ արձագանք: Բացի որոշ շրջանակներից, որոնք սովորաբար ուրախանում են Հայաստանի խնդիրներից: Այնպես որ, ամեն ինչ բավականաչափ հանգիստ է, ոչ ոք կտրուկ որևէ հայտարարություն չի անում, ուղղակի սպասում են, որպեսզի հետագայում եզրակացություն անեն: Միայն մի բան է ակնհայտ` Հայաստանում կատարվողը  դիտարկվում է բացառապես  որպես  անկախ պետության ներքին գործ:

-Ռուսաստանցի վերլուծաբանները բավականաչափ ակտիվ են և խանդով են վերաբերում մեր երկրում տեղի ունեցող այն ամենին, ինչը վերաբերում է Արևմուտքին: Չե՞ն հնչում տեսակետներ, թե միգուցե գունավոր հեղափոխություն է` Արևմուտքից հրահրված:

-Չեմ կարծում, առավել ևս, երբ հիմա Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն այսքան լարված են։ Եթե հիմա դույզն ինչ նման կասկածներ հնչած լինեին, ապա սույն տեսակետը, վարկածը  հաստատ լայն կշրջանառվեր, ակտիվ կլուսաբանվեր: Այնպես որ, ներողություն եմ խնդրում կրկնվելու համար, սա դիտարկվում է որպես ՀՀ ներքին գործ: Անձամբ համարում եմ, որ այստեղ որևէ արևմտյան ներգործություն չկա, հնարավոր է՝ արևմտյան ինչ-ինչ ազդեցության խմբեր լինեն, որոնք այս ընդդիմադիր գործընթացների կողմնակիցն են։ Բայց դա նախնական պատճառը չէ, դա ըմբոստության պատճառը չէ, իսկ պատճառը ներքին և իրական  խնդիրներն են:

-Իսկ Երևանում վերջին մի քանի օրերին ծավալված իրադարձությունների  ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

-Պատրաստ չեմ մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ բոլոր դետալներին: Իրավիճակը շատ լուրջ է, և դիլետանտական մոտեցումներ չի հանդուրժում: Գոնե ես զերծ կմնային:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса