Добавить новость
ru24.net
World News
Апрель
2018

Այսօր` ժամը 10-ին, տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունը

0

Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը` վաղը ժամը 10։00–ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։

Այդ մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ–ում վերջին ակցիաների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը։

«Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը, և վաղը առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում կայանալու են իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները` Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ հանդիպումով պայմանավորված` վաղը Էրեբունի համայնքում նախատեսված ակցիաները հետաձգվում են և 11։00–ի փոխարեն կկայանա 12։30–ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իրենց օրակարգը։

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի նախընտրած թեկնածուին: Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություն է լինում Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Ստեղծվում է օրենսդրական երաշխիքներ, որ կարող է տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ, քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո օրենք ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրվում»,- հանրահավաքի ընթացքում ասել էր նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса