Добавить новость
ru24.net
World News
Май
2018

ԱՄՆ դուրս եկավ Իրանի միջուկային պայմանագրից

0
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր  հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները "նոր թափով վերականգնելու" մասին:


Թրամփը "խիստ անհաջող և ձախողված" է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: "Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր",- ասել է Թրամփը:


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:


"Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը",- ասել է Ռոհանին:


Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը:


Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի այսօրվա որոշումը: 


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայմանագրի չեղարկումը "կոպիտ սխալ" է անվանել:


  



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса