Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի. զոհերի թվում կա 8 ամսական երեխա (լուսանկարներ, տեսանյութ)

0

Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 59-ի:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, զոհերի թվում կա 8 ամսական երեխա, որը մահացել է գազ շնչելու հետևանքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելա-պաղեստինյան բախման հետևանքով զոհվել է 52 մարդ, մինչդեռ տուժածների թիվը հասել է 2.400-ի: Նրանց զգալի մասը հրազենային վնասվածքներ է ստացել:

Ցույցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիորեն մեծացել է Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին:

Հայտնի է, որ իսրայելցի ուժայինները կրակ են բացել բողոքի ցույցերի առավել ագրեսիվ մասնակիցների ուղղությամբ: 

Իսրայելցի զինվորականների ավելի վաղ հայտնած տվյալների համաձայն՝ անկարգություններին ավելի քան 35.000 մարդ է մասնակցել՝ սահմանի 12 հատվածում: Նրանք ինքնաշեն պայթուցիկ սարքեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել, անվադողեր այրել և փորձել են կոտրել սահմանային արգելապատնեշները:


Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան ավագ խորհրդականներ են:

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса