Добавить новость
ru24.net
World News
Май
2018

«Ժողովուրդ». Ոստիկանության կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգոր­ծության. քրգործերը չեն բացահայտվում

0

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ ար­վեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգոր­ծության:

Մասնավորապես՝ ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչ­ների հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սա­կայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության և քննչական կոմիտեի միջև հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստի­կաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել՝ փոխարենը տե­ղեկանք ներկայացնելով, որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել: Հիմա, փաստորեն, այդ վիճա­կը գնալով ավելի է խորացել՝ արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса