«Աստղային» մայրիկներ, որոնց դժվար է տարբերել նրանց դուստրերից (լուսանկարներ)
Երեխաների ծնվելուն պես մարդիկ սկսում են հոգ տանել նրանց մասին ավելի շատ, քան իրենց մասին՝ նույնիսկ չնկատելով, թե ինչպես են ճերմակում իրենց մազերը, կնճռոտվում մաշկը և ավելորդ քաշ հավաքում:
Սակայն որոշ մայրեր ապացուցել են, որ ցանկացած տարիքում կարելի է ցնցող տեսք ունենալ՝ ոչնչով չզիջելով երիտասարդ դուստրերին և նույնիսկ օրինակ ծառայելով նրանց համար:
AdMe.ru-ն տպավորիչ լուսանկարներ է հրապարակել, որոնցում գրեթե անհնար է «աստղային» մայրերին տարբերել նրանց դուստրերից.
Աննա Նիստրոմը և նրա մայրը
Աննան հայտնի շվեդ բլոգեր է և աշխատում է որպես ֆիթնես մարզիչ: Աղջիկը 26 տարեկան է, իսկ նրա մայրը՝ 40-ն անց, սակայն նրանք նման են երիտասարդ քույրերի:
Էմբեր Լը Բոնը և նրա մայրը
Էմբերը հայտնի անգլիացի ֆոտոմոդել է. նա բրիտանական Duran Duran խմբի վոկալիստ Սայմոն Լը Բոնի և սիրված մոդել Յասմին Լը Բոնի դուստրն է: Այս տարի Էմբերը 29 տարեկան կդառնա, իսկ նրա մայրը 54 տարեկան է:
Սոնյան և նրա մայր Վերա Բրեժնևան
Վերջերս 36-ամյա երգչուհի Վերա Բրեժնևայի դուստր Սոնյան 17 տարեկան է դարձել, սակայն նրանք կարծես ընկերուհիներ լինեն:
Ավա Ֆիլիպը և նրա մայր Ռիզ Ուիզերսփունը
Ավան հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի և դերասան Ռայան Ֆիլիպի դուստրն է: Ավան 18 տարեկան է, իսկ Ռիզը՝ 42։
Շանիս Հեյրսթոնը և նրա մայր Էվելին Լոսադան
24-ամյա Շանիսը բլոգեր է, ֆոտոմոդել և իրապատում շոուի մասնակից: Նա գնացել է իր 42-ամյա մոր հետքերով, որն ամերիկյան հեռուստատեսության աստղ է, մոդել և սկսնակ գրող:
Ռումեր Ուիլիսը և նրա մայր Դեմի Մուրը
29-ամյա Ռումերը դերասանուհի է: Նրա ծնողները հայտնի դերասաններ Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրն են: Վերջինս այս տարի 56 տարեկան կդառնա:
Նավյա Նավելի Նանդան և նրա մայր Շվետա Բաչան Նանդան
Նավյան ու Շվետան հայտնի և ազդեցիկ հնդկական ընտանիքից են. 21-ամյա աղջիկը Բոլիվուդի աստղ է, իսկ նրա 44-ամյա մայրը հեռուստատեսության լրագրող է, ինչպես նաև՝ մոդել և սկսնակ գրող:
