Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Սիրիայի ընդդիմությունը բանակցությունների համար Աստանա է ժամանել

0

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը հայտարարել է, որ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները ժամանել են Աստանա՝ մասնակցելու կայանալիք բանակցություններին:

«Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները՝ 24 հոգի, վաղ առավոտյան ժամանել են Աստանա: Պատվիրակությունը ղեկավարում է Ահմադ Տոման»,- Ժայնակովի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով «Աստանա 9» լիագումար նիստը կկայանա երևանյան ժամանակով ժամը 13:00-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա մայիսի 14-15-ը: Հանդիպմանը մասնակցելու են երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ՄԱԿ-ի, Սիրիայի և զինված ընդդիմության պատվիրակությունները:

Հիշեցնենք, որ սիրիական պատերազմը սկսվել է 2011թ. մարտին ու դեռևս շարունակվում է: Հայտնի է, որ 7 տարվա ընթացքում զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ: Երկրի ներսում հարկադրաբար տեղահանվածների թիվը գերազանցել է 7 մլն-ը, իսկ այլ երկրներում ապաստան ստացածների թիվը՝ 5 մլն-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса