Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Ոստիկանության և՛ ղեկավար կազմը, և՛ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց պարտականությունները. պարզաբանում

0

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ոստիկանության ղեկավար կազմում փոփոխությունների և որոշ ստորաբաժանումների՝ անգործության մատնվելու տեղեկության վերաբերյալ:

«Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ: 

Ոստիկանության և´ ղեկավար կազմը, և´ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ»,-ասված է պարզաբանման տեքստում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել,  որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ ար­վեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգոր­ծության և քրգործերը չեն բացահայտվում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса