Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Հս. Կորեան սկսել է միջուկային պոլիգոնի ապամոնտաժումը (լուսանկարներ)

0

Հյուսիսային Կորեան ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպմանն ընդառաջ սկսել է միջուկային պոլիգոնի ապամոնտաժումը, ինչի մասին վկայում են արբանյակից արված լուսանկարները:

Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքը Պհունգերիի միջուկային պոլիգոնի մասին է:

Ամերիկյան մոնիթորինգային խմբի տվյալների համաձայն՝ լուսանկարները, որոնցում երևում է, որ պոլիգոնի մի շարք կարևոր օբյեկտներ այլևս չկան, արվել են մայիսի 7-ին: Բացի այդ, լուսանկարներից պարզ է դառնում, որ երկաթգծերը ևս մասամբ հանվել են:

Հայտնի է, որ ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր միջուկային պոլիգոնը մայիսի 12-ին պաշտոնապես փակելու մասին, իսկ Դոնալդ Թրամփը ողջունել էր այս որոշումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջուկային պոլիգոնը գտնվում է լեռնային դժվարհասանելի տեղանքում: Այն օգտագործվել է Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված բոլոր 6 միջուկային փորձարկումների համար:


Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա հունիսի 12-ին՝ Սինգապուրում:

Նախքան ապամոնտաժումը

 

 

Ապամոնտաժումից հետո




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса