Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Կեմերովոյում ապամոնտաժում են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

0

Կեմերովոյում սկսել են ապամոնտաժել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքը, հայտնում է gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ ապամոնտաժման է ենթակա ոչ միայն առևտրի կենտրոնի հիմնական շենքը, այլև մոտակայքում գտնվող կառույցը:

ՌԴ Կեմերովոյի մարզի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլևը հայտնել է, որ շենքն ապամոնտաժելու որոշումը կայացվել է մարտի 25-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 60 մարդ: Առևտրի կենտրոնը քանդելու ծախսերը ստանձնել են առևտրի կենտրոնի սեփականատերերը, որոնք համաձայնագիր են ստորագրել գույքը քաղաքին անհատույց հիմքով հանձնելու մասին:

Հաղորդվում է, որ Կեմերովո քաղաքի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել առևտրի կենտրոնի տեղում այգի կառուցելուն, դրա տարածքում նախատեսվում է կառուցել կամ մատուռ, կամ հուշարձան:

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին, զոհվել է 60 մարդ, նրանց մեծ մասը՝ երեխաներ:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса