Գեղեցկուհի Այշվարիա Ռայի կերպարները՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Ֆրանսիական Կաննում անցկացվում է տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Կաննի միջազգային կինոփառատոնը, որի «վետերան» հյուրերից է հնդկական կինոյի աստղ Այշվարիա Ռայը:
Ինչպես նշում է indianexpress.com կայքը, ինչպես և նախորդ տարիներին՝ այս անգամ ևս հնդկուհին իր անթերի տեսքով փայլել է կարմիր գորգին:
Հայտնի է, որ Ռայն արդեն երկու անգամ քայլել է կարմիր գորգով: Իր առաջին ելույթի համար նա ընտրել է մուգ մանուշակագույն կիպ զգեստ, իսկ երկրորդ անգամ կրել է բյուրեղապատ կաթնագույն զգեստ՝ երկու դեպքում էլ ընդգծելով տարիների հետ միայն կրկնապատկվող գեղեցկությունը:
Հայտնի է, որ երկրորդ միջոցառման ժամանակ դերասանուհուն կարմիր գորգին ուղեկցել է դուստրը:
Հիշեցնենք, որ այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվում է 71-րդ անգամ:
