«Ֆեյենորդը» մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Ռոբին վան Պերսիի հետ (տեսանյութ)
«Ֆեյենորդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հաջորդ մրցաշրջանում ևս հանդես կգա հոլանդական ակումբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու շուրջ:
Վան Պերսին Ռոտերդամը ներկայացնող ակումբի սան է: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը Հոլանդիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի հեղինակ:
Վան Պերսին հայտնի է նաև «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ֆեներբահչեում» և Հոլանդիայի հավաքականում իր ելույթներով:
2018 թվականի հունվարին ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ «Ֆեյենորդ» և օգնել թիմին նվաճել երկրի Գավաթը:
O N E M O R E Y E A R
— Feyenoord Rotterdam (@Feyenoord) May 15, 2018
V
P@Persie_Official ♥️#Feyenoord pic.twitter.com/XI8SLNszjY
