Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի մոտ. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

0

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման:

Հաշվի առնելով Երևանում բազմաթիվ չլուծված խնդիրները՝ ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «դեմն առնենք Տարոնի», «Տարոն Հեռացիր»:

Ցուցարարների շարքերում տարբեր խմբերի մարդիկ կան: Մասնավորապես՝ գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները նշում են, որ իրենց խոստացել են բնակարաններ տրամադրել, բայց մինչև այժմ վարձով են ապրում:

«Նա պետք է հեռանա, առանց ամաչելու աթոռը գրկել, նստել է: 15 տարի է՝ պայքարում ենք մեր իրավունքների համար, բայց մեզ լսող չկա: Տները ձեռքներիցս վերցրին, հիմա վարձով ենք ապրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքապետարանի դիմաց է նաև ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը. «Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի մաքրենք ՀՀԿ-ական աղբը»,- հայտարարեց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս ցուցարարների մոտ է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն, բայց ԱԺ ընտրություններին զուգահեռ:

«Եթե երկրի վարչապետը ՀՀԿ նախագահն է և հրաժարական է տալիս, նշանակում է՝ իր թիմը պետք է հրաժարական տար: Սա կլիներ շատ բարոյական, եթե նա լիներ անգամ իդեալական քաղաքապետ»,- նշեց Բախշյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса