Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Գործադուլ` Արարատի ոսկու կորզման գործարանում. աշխատակիցները ղեկավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները (տեսանյութ)

0

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, պահանջում են՝ գործարանի ղեկավարությունն իրենց իրավունքները չոտնահարի: Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը պատմեց, որ այս պահին գործարանը չի աշխատում, աշխատակիցներն առավոտյան գործարան չեն մտել:

«Մենք պահանջում ենք, որ մեր իրավունքները չոտնահարեն: Գործարանի ղեկավարությունը խախտում է մեր իրավունքները՝ շատ աշխատացնելով՝ քիչ աշխատավարձ տալով»,- ասաց նա և պատմեց, որ բողոքողները գործարանի բանվորներն են, ղեկավարները շատ բարձր աշխատավարձ են ստանում:

Ըստ նրա՝ իրենց պահանջը ոչ միայն աշխատավարձի բարձրացումն է, այլ նաև՝ սոցփաթեթներ տրամադրելը: «Գործարանում աշխատելը վտանգավոր է առողջությանը, թունավոր նյութերի հետ ենք աշխատում: Բայց, երբ հիվանդանում ենք, գնում ենք հիվանդանոց, և բյուլետենի օրերը շատ են լինում, աշխատավարձից են հանում»,- ասաց աշխատակիցը՝ նշելով, որ գործարանի ղեկավարությունն ընդհանրապես չի մտահոգվում իր աշխատակիցների առողջությամբ:

Ըստ Ոսկու կորզման գործարանի աշխատակցի՝ բողոքում են բոլոր աշխատակիցները, նշյալ պահանջների տակ ստորագրել է գործարանի աշխատակիցների ութսուն տոկոսը:

«Բերել ռուս անվտանգության աշխատակիցներ են մեր գլխին կանգնեցրել: Գիշերային հերթափոխի աշխատողները, եթե անգամ գործ չունեն, իրավունք չունեն քնելու: Ռուսները  դա ներկայացնում են ղեկավարությանը, կարան դրա պատճառով աշխատավարձ կրճատեն կամ էլ աշխատանքից հանեն»,- պատմեց նա:

Աշխատակիցների խոսքով՝ քիչ առաջ մոտեցել է իրենց ղեկավարությունը: Բանակցությունները հաջողություն չեն ունեցել, աշխատակիցները չեն համաձայնել ղեկավարության ներկայացրած զիջումների հետ:

«Մեզնից հինգ հոգի ղեկավարության հետ առանձնացավ՝ բանակցելու: Բայց երևի չհամաձայնենք նրանց հետ: Շարունակելու ենք պահանջել, որ մեր ցանկությունների մեծ մասն իրականանա: Եթե չբավարարեն մեր պահանջները, պատրաստվում ենք գալ Երևան՝ մինչև Բաղրամյան 26»,- ասաց նա:

Նշենք, որ Արարատի ոսկու կորզման գործարանը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանն է պատկանում:  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» է պատկանում նաև ձեռնարկություն՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса