Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Բողոքի ակցիա` Արարատի ցեմենտի գործարանի դիմաց. պահանջում են աշխատավարձի բարձրացում

0

Արարատի ցեմենտի գործարանում այս պահին բավականի լարված իրավիճակ է. Գործարանի շուրջ 1200 աշխատակիցներից մոտ կեսը  բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով իրենց 50-80 հազար դրամի աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջում են մինչև մայիսի 20–ը վճարել ապրիլի աշխատավարձերը:

Գործարանի աշխատակիցը, որը ցանկացավ անհայտ մնալ, Tert.am-ին հայտնեց, որ գործարանում աշխատավարձերը «գրում է» ոչ թե հաշվապահը, այլ արտադրամասի վարիչներից մեկը:

«Ում ինչ ուզում է, գրում է, ցեխի վարիչն ի՞նչ գործ ունի աշխատավարձ գրելու, դա հաշվապահի գործն է, ու արդյունքում ով, որ շատ է աշխատում, 50-80 հազար դրամ աշխատավարձ է ստանում»,- տեղեկացրեց գործարանի աշխատակիցը:

Նա համեմատաբար ավելի բարձր՝ 100 կամ 105 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նայած, թե արտադրամասի վարիչը որքան է «տվյալ ամսին գրել»:

Հարցին, թե նախկինում ևս իրենք պահանջել են աշխատավարձերի բարձրացում, թե՞ պահանջը, աշխատակիցն ասաց, որ մեկ անգամ ևս բողոքել են՝ 2000 դրամի բարձրացում է եղել: 

Նշենք, որ գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է և աշխատողներին հրավիրել է գործարանի դահլիճ՝ հարցերը քննարկելու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса