Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Լավրովն ու Զարիֆը «սերտ կապի» մեջ կմնան Իրանի միջուկային գործարքի շուրջ

0
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համաձայնել են «սերտ կապի» մեջ մնալ Իրանի միջուկային գործարքի շուրջ` պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո:


Լավրովն ու Զարիֆը հանդիպել են երեկ Մոսկվայում, ուր Իրանի արտգործնախարարը ժամանել էր Պեկինից։


Նախատեսված են նաև Զարիֆի հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ Բրյուսելում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսի 8-ի հայտարարությունից հետո, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունից, պաշտոնական Թեհրանը փորձում է փրկել համաձայնագիրը:


Բացի ԱՄՆ-ից, Իրանի հետ համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք բոլորը կոչ էին արել Վաշինգտոնին մնալ գործարքի մեջ, պնդելով, որ դա Թեհրանի կողմից միջուկային զենքի զարգացումը կանխելու լավագույն միջոցն է:


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса