Добавить новость
ru24.net
World News
Май
2018

«Դա իսկական կոտորած է, և դրա մեղավորն ԱՄՆ-ն է»․ Չավուշօղլուն՝ Գազայում տեղի ունեցածի մասին

0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անիծել է Իսրայելին՝ Գազայի հատվածում իսրայելցի ուժայինների գործողությունների համար, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք»-ը։

«Անիծում եմ Իսրայելի զինված ուժերին և կառավարությանը։ Դա իսկական կոտորած է։ Դրա մեղավորն ԱՄՆ-ն է, որը քայլեր է ձեռնարկում՝ առաջնորդվելով ամբողջ աշխարհին դեմ գնալու իր հասկացողությամբ։ ԱՄՆ-ն անօրինական կերպով է իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել, դա վնասել է հենց ԱՄՆ-ի հեղինակությանն աշխարհում»,-հայտարարել է Չավուշօղլուն՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել ԱՄՆ-ի քայլերը։

«Մենք գիտենք, որ Եվրամիությունն էլ է այս հարցում մեզ հետ համակարծիք։ Սակայն միայն մտածելը բավարար չէ, պետք է քայլեր ձեռնարկվեն», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։

ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխումը բացասական են գնահատել ու իրենց մտահոգությունը հայտնել մի շարք գերտերություններ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса