Добавить новость
ru24.net
World News
Май
2018

ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները տարիների արդյունքում են առաջացել, լուծման համար ժամանակ է պետք. քննարկում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին (տեսանյութ)

0

Նիկոլ Փաշինյանը հինգ օր առաջ է եկել  իշխանության և այդ հինգ օրվա մեջ հնարավորություն չուներ ծանոթանալու ԵԱՏՄ համաժողովի օրակարգի հետ ամբողջությամբ․ «Մեդիա կենտրոնում»՝ ամփոփելով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի և խոսելով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի մասին ՝ ասաց հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

«Սոչիում եղավ այն, ինչ եղավ: Ճիշտ է, նկատվում էր Նիկոլ Փաշինյանի անպատրաստվածությունը, բայց դրան փոխարինեց այն ընդունելությունը, որը եղավ համայնքի կողմից,- ասաց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն այսօր և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում ունի այնպիսի ռեսուրս, որով կարող է որոշ ժամանակ լրացնել բոլոր մնացած բացերը,- հանդիպումը Պուտինի հետ նորմալ էր: Ճիշտ է, կփորձեն կենտրոնանալ դրա վրա, բայց դա կարևոր հանդիպում չէր: Նաև լեգիտիմացման խնդիր գոյություն ուներ: Առաջին անգամ արտերկրում ինքը ցույց տվեց, որ կարող է նստել, զրուցել, նկարվել․․․»:

Քաղաքական մեկնաբան Հայկ Բալանյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է մի իրավիճակ, երբ ունի շատ փաստարկներ Ռուսաստանին այլ դիրքորոշում ներկայացնելու համար: Նա նշեց, որ Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները, սակայն տարիների արդյունքում են առաջացել , և ժամանակ էլ պետք է, որ դրանք լուծվեն:  

«Մինչև այլընտրանքային բազաներ չունենաս՝ նյութատեխնիկական և այլն, այլ տեքստ Ռուսաստանին ասելը անհնար կլինի: Մենք պետք է հասկանանք, որ անելիքներ ունենք երկրի ներսում: Մենք չունեինք արտաքին քաղաքականություն․ Էդվարդ Նալբանդյանը «լահմաջոյանոց» էր սարքել արտաքին գործերի նախարարությունը: Մենք չունեինք տնտեսական անկախություն, մեր ՀՆԱ-ն այս տարիների ընթացքում չի աճել դոլարային արտահայտությամբ, մենակ պարտքը վերցրել են ու պահել են ոնց որ կա, որ չփլվի»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրները, նախ և առաջ, պետք է լուծել, երկրի ներքին խնդիրները լուծելով միայն մեր դրսի խնդիրները կարող ենք լուծել:

«Ազատ քաղաքացի» հ/կ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը պետք չէ գնահատել նրա՝ Սոչիում արած արտահայտություններով և համարել դրանք սիրաշահումներ:

«Պետք է նրա քաղաքականությունը գնահատել իր նշանակումներով: Ովքե՞ր են այսօր կառավարության կազմում նշանակվել: Իր կուսակցության կազմից ընդգրկվածների մեջ այսօր չկան վառ արտահայտված պրոռուսական դեմքեր, արտգործնախարարը եղել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցողը,- ասաց նա՝ նկատելով, որ մյուս նախարարություններում էլ պրոռուսական դեմքեր չկան,- եթե միտում կա ինքնիշխանությունը վերականգնելու, ճիշտ ճանապարհի վրա է: Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է, և ուզեն, թե չուզեն, պետք է  որոշակի կամուրջներ ձևավորվեն Ռուսաստանի հետ»:





Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса