Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար համախոհության սկզբունքով պետք է ձևավորվի անցողիկ կառավարություն. Արթուր Եղիազարյան

0

ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր մամուլի ասուլիսին  նշեց, որ տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացրել էին դժգոհություն, և հանգուցալուծումը ստացավ այս շարժմամբ, ինչն էլ բերեց վերջին քսան տարվա քաղաքական կուրսի որոշակի փոփոխության:

«Թեև պարոն Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության առումով քաղաքական կուրսի  փոփոխություններ չեն լինի, բայց պետք է արձանագրենք, որ այս ամենով սկիզբ դրվեց  նոր հիմքի և այն խնդիրները, որոնք տարիներով լուծումներ չէին ստանում, կամ դանդաղ էր ընթացքը, հնարավորություն էր ստեղծել այս շարժումով նոր հանգուցալուծման տանել»,-ասաց նա և նշեց, որ արտաքին քաղաքականության փոփոխություններ չեն նախատեսվում, այլ միայն մարտավարության փոփոխություններ են լինելու, բայց ներքին հարցերում փոփոխություններ սպասելի են:

«Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար համախոհության սկզբունքով պետք է ձևավորվի կառավարություն, որը կանվանեմ անցողիկ կառավարություն»,-ասաց նա:

Արթուր Եղիազարյանը նշեց, որ թեև խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ էին և տեղամասերում կեղծիքներ չեղան, բայց բոլորն էլ հասկանում էին, որ այդ ընտրությունները իրական պատկերը չէր արտահայտում, հակառակ դեպքում այս շարժումը չէր լինի:

Ինչ վերաբերում է ապագա ընտրություններում Դաշնակցության մասնակցությանը, նա նկատեց, որ միշտ էլ դաշնակցությունը գնացել է ինքնուրույն, սակայն դա  դոգմա չէ:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կիսելուն, Արթուր Եղիազարյանն ասաց, որ վարչապետի հետ բանակցային գործընթաց են արել և այս շրջանում մոտեցումները համընկնում են: «Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների և մեր ամենամեծ զիջումն այն է, որ մենք Ցեղասպանության ճանաչումը չենք դնում որպես նախապայման»,-ասաց նա և նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լուծվեն փաթեթային տարբերակով:

Խոսելով Արցախի՝ բանակցային կողմ լինելու մասին, նա ասաց, որ փաստ է՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ, և իրենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որ  Արցախը պետք  վերադարձնել բանակցային գործընթաց: «Սա հայկական կողմի որդեգրած կուրսը պետք է լինի»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса