Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Պատգամավորների ձերբակալման առումով որևէ քաղաքական նկատառում չի եղել․ գլխավոր դատախազ

0

ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ի՞նչ հիմքով էին ձերբակալվել, նրանց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ինչո՞ւ էր ներկայացվել։

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ պատգամավորները ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար, իսկ անձեռնմխելիությունից միջնորդություն է ներկայացվել ԱԺ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է իրեն, ու կասեցրել են դիմումի ընթացքը։ Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ իրավական գործընթաց, փաստորեն, չի եղել, զուտ քաղաքական է եղել։

Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Պատգամավորների ձերբակալման առումով որևէ քաղաքական նկատառում չի եղել, իսկ միջնորդության չեղարկման հետ կապված, այո, այստեղ կա քաղաքական էլեմենտ։ Անկեղծ ասեմ` ԱԺ քաղաքական մեծամասնության փոխնախագահի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այդ միջնորդությունը մերժվելու էր»,-ընդգծեց նա։

Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին հիշեցրեց նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան առնչվող հարցեր։

«Նիկոլ Փաշինյանի հետ միասին եկել էինք Ձեզ մոտ` ասելու, որ նա հիվանդ է, պետք է ազատ արձակվեր, որն այդպես էլ չեղավ, Քրեական գործեր պետք է հարուցվեին: Ովքեր են պատասխանատվության ենթարկվել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Նրան նաև հետաքրքրում էր շարժման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ իրավական գործողությունները, ինչպես նաև հարցը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «զիբիլիքսի» գործով ցուցակներից պատասխանատվության ենթարկվողներ չեղա՞ն:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ բազմիցս նշել է՝ Արթուր Սարգսյանը կալանքի տակ եղած ժամանակ չի մահացել, այլ հիվանդանոցից դուրս գալուց հետո, գործ է հարուցվել, նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Անդրադառնալով «զիբիլիքսի»-ին գլխավոր դատախազը նշեց, որ դրանց հետ կապված գործ է հարուցվել, մի քանի օր առաջ դատարանի որոշում է հրապարակվել, ըստ որի` խախտում է հայտնաբերվել։

Ինչ վերաբերում է շարժման ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, ապա դատախազը նկատեց․ «Գործեր են հարուցվել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների փաստով։ Հետևելու ենք, որ բազմակողմանի քննություն իրականացվի»։

Մարուքյանն նախ արձագանքեց, որ Հաց բերողն ազատ է արձակվել այն ժամանակ, երբ նրա առողջական վիճակը խիստ ծանր է եղել ու, այո, նա հիվանդանոցում է մահացել:

«Վերջին պահին ազատ եք արձակել, դա դեռ չի նշանակում, որ ձեր համակարգից որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու դրա համար։ «Զիբիլիքսի» հետ կապված` պարոն դատախազ, ես խորհուրդ եմ տալիս կարդալ մեր բողոքը: Ես մեղադրում եմ ձեր գերատեսչությանը, քանի որ ընտրակեղծարարները պատասխանատվության չեն ենթարկվել»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ գլխավոր դատախազը հակադարձեց՝ ցանկացած կալանավորի մահվան համար ամբողջ իրավապահ համակա՞րգը պետք է պատասխանատվության ենթարկվի: Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա պատասխանատվության կենթարկվեն։


Անի Գևորգյան




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса