Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Կրեմլը շահագրգռված չէ Հայաստանի ներքաղաքական կյանքի փոփոխությունները ղեկավարելու հարցում. BBC-ի անդրադարձը

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ: BBC-ի ռուսական ծառայությունը, նշելով, որ Կրեմլը զուսպ է արձագանքել հայաստանյան իրադարձություններին և չի համեմատել դրանք «թավշյա հեղափոխությունների» հետ, փորձել է պարզել, թե ինչու և ինչ դեր է խաղացել այս անգամ Մոսկվան:

Կայքը գրում է, որ Կրեմլն այնքան է փորձել ընդգծել իր չեզոքությունը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, որ անգամ մեկնաբանել է «Ռոսնեֆտ» ընկերության մամուլի խոսնակ Միխայիլ Լեոնտևի վիրավորական արտահայտությունները Հայաստանի հասցեին: Հիշեցնենք, որ ռադիոեթերի ժամանակ Լեոնտևը հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։


Ռուսական հեռուստաալիքները նույնպես չէին քննադատում Երևանում ցուցարարներին և նրանց առաջնորդին, իսկ Պուտինը բողոքի ցույցերն անվանել է Հայաստանի «ներքին գործը», ինչը բոլորովին նման չէ Ռուսաստանի արձագանքին Վրաստանի «Վարդերի հեղափոխությանը» կամ 2014 թվականի Ուկրաինայի «Եվրամայդանին»:

BBC-ի հետ զրույցում հայ փորձագետներն ու քաղաքագետները նշել են, որ Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի ենթակայի դիրքը և այդպես երկու երկրների միջև կառուցվող հարաբերությունները դարձել են եթե ոչ հիմնական, ապա կարևոր գործոն հեղափոխության համար: Լրատվամիջոցը նաև հիշեցրել է 2016 թվականի ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը և նշել, որ դա հիմնականում տեղի է ունեցել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման պատճառով, ինչի առնչությամբ, Երևանում կարծում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողացել համոզել Մոսկվային չկնքել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի գործարքը:


BBC-ն գրում է, որ չնայած նրան, որ փողոցային ցույցերի ճնշման տակ հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերն է, մոտ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը, սակայն Մոսկվան նրան հանրային կերպով չպաշտպանեց: Կրեմլը ճիշտ եզրակացություններ է արել ոչ վաղ անցյալից, մասնավորապես՝ Ուկրաինայի դեպքերից, պնդում է ՌԴ նախագահի գրասենյակին մոտ աղբյուրը:

«Չի կարելի հիստերիա դնել, ո՛չ հայտարարություններ, ո՛չ սյուժեներ ռուսական պետական ԶԼՄ-ներով, որոնց ուղղությամբ Հայաստանում սևեռված է ուշադրությունը, այդ ամենը կարող է կտրուկ դատապարտվել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցրել է «սպասողական դիրք»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Կրեմլը շահագրգռված չէ, որ ղեկավարի Հայաստանի ներքաղաքական կյանքի փոփոխությունները:

«Աշխարհաքաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ կարևոր չէ, թե ով կլինի իշխանության»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ «վտանգ, որ Հայաստանը կգնա Արևմուտք, չկա»:

Քաղաքագետը պարզաբանել է նաև, որ իշխանությունը ստիպված էր զիջել ընդդիմությանը՝ ցածր լեգիտիմության և Նիկոլ Փաշինյանի ձեռքում առկա փողոցային շարժման գործիքի պատճառով, իսկ խորհրդարանում մայիսի 1-ի քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հավանաբար Հանրապետական կուսակցության փորձն էր՝ դանդաղեցնել իշխանության հանձնման գործընթացը և պահպանել կուսակցությունը որպես քաղաքական ուժ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса