Ռունիի աշխատավարձը «Դի-Սի Յունայթեդում» կկազմի տարեկան 5 մլն դոլարից ոչ պակաս
«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին մոտ է «Դի-Սի Յունայթեդ» տեղափոխությանը:
«Washington Post»-ի փոխանցմամբ, ամերիկյան ակումբն անգլիացուն պատրաստ է տարեկան նվազագույն 5 մլն դոլար վճարել մինչև 2020 թվականը:
Կողմերը շարունակում են բանակցություններ վարել:
Հաղորդվում է, որ անգլիացի հարձակվողը պետք է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում միանա «Դի-Սի Յունայթեդին»: Ակումբի ղեկավարությունը դեռևս հրաժարվում է մեկնաբանություններ անել:
Հիշեցնենք` Ռունին «Էվերթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2017 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողն ԱՊԼ-ի 31 հանդիպման է մասնակցել և դարձել է 10 գոլի հեղինակ: