Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

0

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Կոմբինատի մոտ հավաքված աշխատակիցները նշում են՝ մինչև աշխատավարձը չբարձրանա, դա թղթի վրա չտեսնեն, չեն աշխատելու:

Կոմբինատի ղեկավարության կողմից ներկայացած մի քաղաքացի՝ գործադուլ անող աշխատակիցներին հավատացրեց՝ որ ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է խնդրում: «Մեկ օրվա հարց չէ, մեծ փողերի հետ է կապված»,- ասաց նա: Նրան աշխատակիցները չցանկացան լսել, շարունակեցին ներկայացնել իրենց պահանջը, պնդեցին, որ այլ գործարաններում, օրինակ՝ Քաջարանում մեկ օրում աշխատավարձը բարձրացրել են:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը ևս փորձեց բանակցել իր աշխատակիցների հետ, հորդորեց արտադրությունը քաղաքականության հետ չխառնել, ժամանակ խնդրեց։ «Եկեք փոքր դադար վերցնեք, դադար՝ աշխատելու համար: Իսկ հունիսի մեկին համատեղ կընդունենք որոշումներ, որոնք անհրաժեշտ են,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր կարող է բարձրացնել աշխատավարձը 30 տոկոսով, սակայն հետո ստիպված կլինի փակել կոմբինատը,- ես պարզապես փող չեմ ունենա»:

Աշխատակիցներն ի վերջո համաձայնեցին բանակցել կոմբինատի ղեկավարության հետ: Այս պահին նրանցից մի քանիսը առանձնացել են՝ տնօրինության հետ բանակցելու:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса