Добавить новость
ru24.net
World News
Май
2018

2017-ին քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ. Արթուր Դավթյան (տեսանյութ)

0

2017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 1663 դեպք է արձանագրվել, որը 92-ով գերազանցում է 2016-ին արձանագրված դեպքերին: Այս մասին խորհրդարանում տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա մանրամասնեց, որ 2017 թվականին կաշառք ստանալու մեղադրանքով դատական հայց է ներկայացվել 43 պաշտոնատար անձի դեմ. 2016-ին այդ թիվը եղել է 26։

«Կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնություն, և դրանց արձանագրման աճը ցույց է տալիս, որ կոռուպցիայի նկատմամբ կա անհանդուրժողական մոտեցում»,-շեշտեց գլխավոր դատախազը։

Նա նաև նշեց, որ 2017 թվականին քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ։ Հատուկ քննչական ծառայությունում և Ազգային անվտանգության քննչական վարչությունում 2017-ին քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնց թվում՝ 45 ոստիկան։

«Այս ոլորտում ձեռքբերումները մեզ թույլ են տալիս վստահորեն խոսել այն մասին, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք», -շեշտեց նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса