Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Հզորացվում են արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունները ՀԱՊԿ շրջանակներում. ԱԻՆ

0

Մայիսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող ուսումնամեթոդական հավաքը: Թեման է՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման և արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարումը՝ նպատակային խնդիրները լուծելու համար»: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Հավաքին մասնակցում են պատվիրակներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններից և ՀԱՊԿ քարտուղարությունից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը վերահաստատեց ԱԻ նախարարության հանձնառությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների շարունակական զարգացման և կատարելագործման գործում: Հրաչյա Ռոստոմյանը կարևորեց նմանատիպ  հավաքների անցկացումը Հայաստանում, և հավաքի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և անձամբ իր անունից, ողջունեց հավաքի մասնակիցներին՝ ընդգծելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շարունակական կատարելագործման և զարգացման կարևորությունը:

Ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման լիազոր մարմինների հատուկ ու մարտական պատրաստվածության կատարելագործման,  ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ համակարգի կարողություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների վերապատրաստման հետ կապված  խնդիրներին:

Օրակարգային քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՀՀ Կոտայքի մարզ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: Շրջայց կատարելով կենտրոնի տարածքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները ծանոթացան Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը:

ՀԱՊԿ պատվիրակները ներկա եղան նաև  «Անտառային հրդեհի մարում» թեմայով ցուցադրական վարժանքին, որին ներգրավված էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Վարժանքի մասին ամբողջ տեղեկատվությունն իրական ժամանակում փոխանցվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններին, միաժամանակ՝ նույն նպատակով կապ հաստատվեց նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса