Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Սուրենավանի բնակիչները մարզպետարանի պաշտոնյաների հետ քննարկում են կարկուտի վնասների փոխհատուցման հարցը

0

14.42

Երևան–Մեղրի ավտոճանապարհը Սուրենավանի բնակիչները բացել են ճանապարհը և մարզպետարանից գյուղ ժամանած պաշտոնյաների հետ գնացել են գյուղապետարան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ 

13։59

Սուրենավանի բնակիչները փակել են Երևան–Մեղրի ավտոճանապարհը ճանապարհը`պահանջելով փոխհատուցում երեկ մարզում տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասների համար:

Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից, ով հայտնեց, որ խնդիրն ուսումնասիրում են:

«Փոխհատուցում կարկուտից տուժածներին միշտ էլ տրամադրվել է, հիմա մեխանիզմները քննարկում ենք, որ ավելի արդյունավետ դարձնենք»,-ասաց նա:  Դիտարկմանը, թե նախորդ կառավարության նիստին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր փոխհատուցման հարցին, ինչ-որ փոփոխություն փոխհատուցման մեխանիզմներում նախատեսվո՞ւմ է արդյոք, գյուղնախարարն ասաց, որ հիմա քննարկում են հենց արդյունավետության հարցը: «Հնարավոր է՝ մինչ այս լավագույն տարբերակն է եղել, բայց պետք է դիտարկել, ուսումնասիրել»,-ասաց նա

Ինչ վերաբերում է հակակարկտակայանի չաշխատելուն՝ նա ասաց, որ այդ հարցը ևս ուսումնասիրում են:  «Այդ ամբողջը համալիր պետք է ուսումնասիրել և ճիշտ լուծում գտնել: Փոխհատուցում միշտ է եղել, բայց ամբողջական կլինի, թե ոչ, պետք  է հաշվի առնենք, որ բյուջեն անսահմանափակ չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սուրենավանցի Գագիկ Մկրտչյանի՝ շուրջ 25 հեկտար ծիրանի այգին երեկ մարզում տեղացած ուժեղ կարկտից գրեթե ամբողջությամբ տուժել է՝ կարկտակայանը գործարկելու համար լիցքավորման բալոնների բացակայության պատճառով:   սուրենավանցի ֆերմերի համար հատկապես ցավալի է այն, որ 10-15 օր առաջվանից սկսած, մտահոգ լինելով, որ կարկուտ կտեղա, գրեթե ամեն օր գյուղապետի առաջ կարկտակայանի լիցքավորման բալոնների հարց են բարձրացրել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса