ՄԱԿ ԱԽ նիստ՝ Գազայի հատվածում արյունալի բախումների հարցով
Երեկ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո հազարավոր պաղեստինցիներ էին ցույցի դուրս եկել, իսրայելական զինուժի կրակից 58 մարդ զոհվել է, ավելի քան 1200-ը՝ վիրավորվել:
Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը պաշտպանել է երկրի սահմանները, պնդելով, թե «Համաս»-ի զինյալները ցույցի պատրվակն օգտագործելով հարձակումներ են իրականացրել հրեական պետության դեմ:
Երեկ ամենաարյունալի օրն էր 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր: