Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի. Նիկոլ Փաշինյան

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին:

Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին:

«Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,- ասաց վարչապետը:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետների մասին հարցին ի պատասխան նա նշեց. «Կքննարկենք: Կարծում եմ՝ այս տարի»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության աշխատակազմին էր ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել էր փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: 

«Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ: Սրանք են մեր գործունեության մեկնարկի և ավարտի մասին պատկերացումները և այս միջակայքում պետք է ծառայենք ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին»,– ասել էր նա:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀԿ-ն 105 տեղ ունեցող խորհրդարանում ունի 58 մանդատ: Կառավարության ծրագրի ընդունման համար Փաշինյանին անհրաժեշտ է ձայներ ՀՀԿ-ից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса