Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Հնդկաստանում 12 մարդ է մահացել ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների հետևանքով

0

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում հետընտրական բռնության զոհ է դարձել առնվազն 12 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Նշվում է, որ զոհերը գրանցվել են նախօրեին այստեղ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տարբեր կաստաների ու էթնիկ խմբերի աջակցությունն ունեցող մի քանի քաղաքական ուժերի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում։

Ընդ որում՝ ոստիկանության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ այս տարվա ընտրություններից հետո բախումների հետևանքով մահացածների թիվն էականորեն ցածր է նախորդ անգամների համեմատ։ Ոստիկան պաշտոնյան նաև հայտնել է, որ զոհերից միայն 6-ի մահն է, որ կապ ունի անցկացված քվեարկության հետ։

«Չնայած մեր գործադրած ջանքերին՝ այնուամենայնիվ, տեղի ունեցան դեպքեր, որոնք մարդկանց մահվան պատճառ դարձան», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սուրաջիթ Քար Պուրկայասթխան։

Հայտնի է, որ ընտրություններից դժգոհ ցուցարարները հարձակվել են ընտրատեղամասերի վրա, այրել քվեատուփերն ու քվեաթերթիկները, որոշ շրջաններում ոստիկանությունը բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների դեմ հատուկ միջոցներ է կիրառել։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса