Գրիզման. Չափազանց շատ եմ ցանկանում դառնալ Եվրոպա լիգայի հաղթող
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչից ունեցած սպասելիքներով, որում իր թիմը Լիոնում կմրցի «Մարսելի» հետ.
«Կարող եմ իմ առաջին լուրջ տիտղոսը նվաճել Իսպանիայի Սուպերգավաթում հաղթելուց հետո: Հնարավորություն ունեմ դառնալու Եվրոպա լիգայի հաղթող, և անչափ շատ եմ դա ցանկանում:
Կանեմ ամեն բան, որպեսզի օգնեմ թիմակիցներիս: Ակումբի համար սա պարզապես հերթական տիտղոսն է: Այն կարևոր է և ապացուցում է,որ մենք միշտ խաղում ենք ուժեղ մրցակիցների հետ:
Անհամբերությամբ եմ սպասում խաղին: Լիոնում խաղալը ֆանտաստիկ կլինի: Իմ ծննդավայրից մինչև Լիոն 45 րոպեի ճանապարհ է: Խաղին իմ բազմաթիվ հարազատներ ներկա կլինեն: Տեղի մարզադաշտի հետ կապված շատ բարի հիշողություններ ունեմ:
Եվ հետո, այնտեղ ես 2013 թվականի օգոստոսին «մկրատաձև» հարվածով գոլ եմ խփել Չեմպիոնների լիգայի` «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում: Այնպես որ դա մի քաղաք է, որտեղ նախկինում իմ գործերը վատ չեն դասավորվել: Հույս ունեմ` կշարունակեմ նույն կերպ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը` մայիսի 16-ին:
