Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Իսրայելն անօդաչուներով արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր պաղեստինցիների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

0

Իսրայելի բանակն անօդաչու թռչող սարքերի միջոցով արցունքաբեր գազ է կիրառել Գազայի հատվածի սահմանին հավաքված հազարավոր պաղեստինցի ցուցարարների դեմ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքով զոհվել է 59 մարդ, վիրավորվել՝ 2.400-ը:

Աղբյուր գրում է, որ սկզբում իսրայելական կողմը վերևից թռուցիկներ է նետել՝ պաղեստինցիներին նախազգուշացնելով սահմանից հեռու մնալ: Դրանից հետո կիրառվել է արցունքաբեր գազ:

Այնուամենայնիվ, դա հետ չի պահել ցուցարարներին կրկին սահմանի մոտ հավաքվելուց: Ըստ աղբյուրի տվյալների՝ հավաքվել է ավելի քան 35.000 մարդ, որոնց դեմ արցունքաբեր գազից բացի նաև զենք է կիրառվել: Իսրայելցի ուժայինները կրակ են բացել բողոքի ցույցերի առավել ագրեսիվ մասնակիցների ուղղությամբ:

Հայտնի է, որ ցույցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիորեն մեծացել է Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին:

Պաղեստինցի ցուցարարներն ինքնաշեն պայթուցիկ սարքեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել, անվադողեր այրել և փորձել են կոտրել սահմանային արգելապատնեշները:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան ավագ խորհրդականներ են:

 

   




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса