Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը շինծու օրակարգ է, քաղաքական տհասության հետևանք. Վ. Գրիգորյան

0

«Բալասանյան» դաշինքի 10 անդամների կողմից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը շինծու օրակարգ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության գյումրեցի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

«Իր թիմն իրեն անվստահություն է հայտնում և առաջադրում է քաղաքապետի թեկնածու: Այդ քաղաքապետի թեկնածուն կքվեարկվի, չի անցնի և Բալասանյան Սամվելին մեկ տարի օրենքով որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել: Սա վիրավորանք է գյումրեցուն, մեր հասարակությանը, որ զարտուղի ճանապարհներով փորձում են երկարաձգել իրենց քաղաքապետության շրջանը»,- նշեց պատգամավորը:

Ըստ Վարդևան Գրիգորյանի՝ սա քաղաքական տհասության հետևանք է. «Իր ոչ լեգիտիմությունը հենց քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո պետք է լիներ, ոչ թե հիմա: Երկու մանդատ գողացան, տվեցին և նա դարձավ քաղաքապետ: Այսինքն՝ հենց այստեղից գալիս է նրա ոչ լեգիտիմությունը»:

Վ. Գրիգորյանի կարծիքով՝ Սամվել Բալասանյանը նման քայլի է գնում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, որպեսզի Գյումրու ավագանու ընդդիմադիր ուժերը անվստահություն չհայտնեն իրեն:

Հիշեցնենք Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հոգի ՕԵԿ-ից և 2 հոգի ԲՀԿ-ից, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնություն են հանդես բերել և նիստ են հրավիրել մայիսի 16-ին, ժամը 10:00-ին:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու անդամ ևս անվստահություն է հայտնել Սամվել Բալասանյանին և փաստացի մասնակցում են այս շինծու գործընթացին, Վարդևան Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նրանց դեռ չեմ հանդիպել, չեմ խոսել իրենց հետ, բայց, ինչքան գիտեմ, պատահական բան է եղել: Մտել են քաղաքապետարան, Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին են ասել, իրենք էլ երևի չեն խորացել: Առաջարկել են ստորագրել անվստահություն հայտնելու մասին փաստաթուղթը, մարդիկ էլ ստորագրել են»:

Նա վստահ է, որ այստեղ միտում չի եղել 2 ԲՀԿ-ականի կողմից, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ կհանդիպի նրանց հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса