Добавить новость
ru24.net
World News
Май
2018

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ բռնություն է կիրառվել. ՄԻՊ (տեսանյութ)

0

Ինձ համար ոչ մի նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը, եթե հիշում եք, ինձ ընտրել է նաև ընդդիմությունը, եթե ես կաշկանդված լինեի, այս ընթացքում գիշեր-ցերեկ կաշխատեի՞: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ հարթակի առաջնորդները ևս ՄԻՊ գրասենյակին իր աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել:

«Օր ենք ունեցել, որ ազատությունից զրկված անձի խնդրանքով  մենք իրեն շարասյան հետ ուղեկցել ենք քրեակատարողական հիմնարկ, որովհետև մտավախություն ենք ունեցել, որ հանկարծ կարող է վատ վերաբերմունք լինել: Մերոնք բառի բուն իմաստով հերթապահում էին ոստիկանության բաժիններում: Շարժման առաջնորդներն ինձ հետ պարբերաբար կապի մեջ էին, անընդհատ իրենք էլ էին տեղեկություններ փոխանցում: Ես ուզում եմ նաև հատուկ նշել, որ գլխավոր դատախազը մեր պայմանավորվածությունից հետո հանձնարարել էր ամեն բաժնում մեկական դատախազ պահել, մենք ուշադրություն էինք դարձնում նաև փաստաբանների մուտքին»,-շեշտեց նա:

Արման Թաթոյանն ընդգծեց, որ իր կարգավիճակը թույլ չի տալիս գնահատականներ տալ Էրեբունի փողոցից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այն անվանելով առևանգում, ինչպես լրագրողներ են նշում, բայց Սասուն Միքայելյանի նկատմամբ, ըստ նրա՝բռնություն է կիրառվել:

Արման Թաթոյանը նորմալ չի համարում նաև այն, որ խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանները գործողություն են իրականացրել դիմակավորված:



Անի Գևորգյան




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса