Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

0
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:


ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, ներկայացնելով ներքաղաքական զարգացումները, ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում ժողովրդավարության կայացածության վկայությունն են: «Մեզ համար կարևորը մեր երկրի անվտանգությունն է և ժողովրդի բարօրությունը», - ասել է խորհրդարանի ղեկավարը:


Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն նոր էջ է բացում հարաբերությունների պատմության մեջ: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:


Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը ևս կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարության դրսևորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրն այսուհետ ևս կսատարի Հայաստանին իր նախաձեռնություններում:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса