«Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին». Աննա Հակոբյան
Օգտատերից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Հակոբյանը կմիջամտի, եթե իր ամուսինը կայացնի ոչ ճիշտ որոշում, և կքննադատի՞ Փաշինյանի որոշումը «Հայկական ժամանակ» թերթում։
Օգտատերերից մեկի դիտարկմանն էլ, թե «Հայկական ժամանակ»-ը դառնալու է իշխանական հարթակ, Հակոբյանն այսպես արձագանքեց. - «Ես երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է, անկախ նրանից, թե իրենք որ քաղաքական ուժին են պատկանում, իրենք էս պահին ընդդիմություն են, նախկինում իշխանություն են եղել, կամ հակառակը, բոլորի համար թերթը հարթակ է, որը նրանք կարող են ազատորեն օգտագործել, և որևէ սահմանափակում չկա և չի կարող լինել»։
