Երբվանի՞ց է պարտավորություններից խուսափելը բարեգործություն համարվում
0
«Նարէներգո» ՍՊԸ-ի տնօրինությունը ցանկանում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանից հեռացնել կատարվածի պատասխանատվությունը: Ուզում են համոզել, որ նա պաշտոնը չի համատեղել բիզնեսի հետ, սակայն փաստ է, որ վերջինիս բիզնեսն այդքան արտոնյալ չէր լինի, եթե նա պետական պաշտոն չզբաղեցներ: Առնվազն համայնքային գույքը խորհրդանշական գումարով չէր տրամադրվի նրան վարձակալության, հէկի գործունեության ժամանակաշրջանն էլ կսահմանափակվեր, եթե ոռոգման համակարգը նրա ղեկավարման ոլորտում չլիներ:
