ԱՄՆ-ում զբոսաշրջիկներին կարող են զրկել հիգիենայի պարագաներ գողանալու «հնարավորությունից»
Հիգիենայի պարագաներ պարունակող միանգամյա օգտագործման փոքր շշերը կարող են անհետանալ ԱՄՆ-ի մի շարք հյուրանոցներից: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս շշերի փոխարեն դիսպենսերներ կամրացվեն հյուրանոցների պատերին: Այս կերպ հաստատությունների ղեկավարությունը կփորձի նվազեցնել շշերի թիվը, որոնք այցելուները տանում են իրենց հետ:
Հայտնի է, որ մի շարք հյուրանոցային ցանցեր աշխարհի տարբեր երկրներում արդեն վաղուց են դիսպենսերներ օգտագործում:
Նշվում է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ դժգոհություն են հայտնել այս կապակցությամբ՝ նշելով, որ սա «ցածր քայլ է»:
Հյուրանոցների ղեկավարության կարծիքով՝ դիսպենսերները կօգնեն ոչ միայն խնայել միջոցները, այլ նաև նվազեցնել պլաստիկ թափոնները:
