Добавить новость
ru24.net
World News
Май
2018

Արդարադատության ոլորտում առաջնահերթ պետք է արվեն կադրային փոփոխություններ և կոռուպցիայի դեմ պայքար տարվի. Երվանդ Վարոսյան

0

Արդարադատության ոլորտում առաջնահերթ պետք է արվեն կադրային փոփոխություններ, ովքեր ղեկավարում են որոշակի կառույցներ և պետք է կոռուպցիայի դեմ պայքար տարվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով նոր կառավարության օրոք արդարադատության ոլորտում առաջնահերթ խնդիրների լուծմանը:

«Արդարադատության ոլորտում, ըստ էության, արդարադատության նախարարը գործելու ուղիղ լծակներ չունի, արդարադատության նախարարը կարող է զբաղվել օրենսդրական բազայի թարմացմամբ և փոփոխմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Սակայն  ՀՀ-ում օրենսդրական բազան էական փոփոխությունների կարիք չունի: Ամեն ինչ պայմանավորված է կադրերից ու համակարգերի գործելուց:  Եթե արդարադատության ոլորտում կադրային էական փոփոխություններ չեն լինելու, համակարգային փոփոխություններ չեն լինելու՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է նախկինում»,-ասաց Վարոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում պետք է վերանայվեն նաև ցմահ դատապարտյալների գործերը, իսկ քրեակատարողական հիմնարկներում անելիքները չափազանց շատ են:

«ՔԿՀ-ների խնդիրների վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկվեն, առաջին հերթին՝ կոռուպցիան բացառելու նպատակով և զուգահեռ՝ կոռուպցիան կարող է բացառվել նաև այն դեպքում, երբ պահման պայմանները բերվեն նորմալ վիճակի, այդ ժամանակ գուցե ՔԿՀ-ներում կոռուպցիայի ծագման պատճառ չի լինի»,-ասաց Երվանդ Վարոսյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса