Մոուրինյուի օգնականը մարզչի անհատական կարիերա կսկսի
Պորտուգալացի մասնագետ Ռուի Ֆարիան, ով այս մրցաշրջանից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, ամենայն հավանականությամբ կգլխավորի «Բենֆիկան»:
Այս մասին տեղեկանում ենք «The Telegraph»-ից: «Բենֆիկայի» ներկայիս մարզիչ Ռուի Վիտորիան պաշտոնից հեռացվելու շեմին է, քանի որ լիսաբոնյան ակումբը «Պորտուին» զիջեց չեմպիոնական մրցավազքում: Նշվում է, որ «արծիվների» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Ֆարիաի հետ և նախնական համաձայնության եկել:
Ռուի Ֆարիան Մոուրինյույի հետ աշխատել է ավելի քան 17 տարի, նրանք միասին աշխատել են «Պորտուում», «Չելսիում», «Ինտերտում», «Ռեալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
